Ծիծաղելին այն է, որ Հայաստանում բնակվողները, ովքեր հոգու խորքում ուրախ են Արցախի հանձնման առիթով և հուսով են, որ ապրելու են խաղաղ ու անվտանգ, չեն էլ պատկերացնում, որ Արցախից հետո հերթի մեջ իրենք են...
Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետն ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին, անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ:
Ադրբեջանի նախնական պլանում հարձակումը պետք է լիներ Հայաստանի վրա, բայց Փաշինյանը, Արևմուտքի հետ գործարքի գնալով, կասեցրեց այն։ Արդյունքում՝ Ալիևը հարվածն ուղղեց դեպի գործարքից դուրս մնացած «անտեր» Արցախ։
Էդ Հայկոն կյանքում մի բան է ասել ճիշտ. «Ո՜նց եմ ես ձեզանից զզվում», ու դա կարելի է դիտարկել որպես հայելու առաջ ինքնախոստովանանք:
Մի՛ եղեք ռոմանտիկ քաղաքական առումով, պետության կորստի փուլում իշխանության բազարը ու դրա շուրջ աճուրդը վատագույնին է հանգեցնելու:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...